ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

«Մենք չենք ունենալու ազգային ավիափոխադրող»

«Մենք չենք ունենալու ազգային ավիափոխադրող»
01.07.2016 | 02:31

Այն, որ բաց երկնքի քաղաքականությունը չի նպաստում Հայաստանում հայկական ավիացիայի զարգացմանը, ապացուցում են վերջին տարիները։ Ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում այս պահին հայկական ավիացիան զարգացնելու ուղղությամբ՝ հարցրինք ավիացիայի վարչության նորանշանակ պետ ՍԵՐԳԵՅ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, հուսալով թարմ կարծիք լսել։


-Բաց երկնքի քաղաքականությունը երբևէ չի ենթադրել, որ Հայաստանը չպետք է ունենա տեղական ավիացիա։ Մենք ուղղակի չենք ունենալու ազգային ավիափոխադրող։ Դա այն ավիափոխադրողն է, որն օգտվում է պրեֆերենցիալ ռեժիմներից։ Մենք ընդամենը ասում ենք, որ հայկական ավիափոխադրողը պետք է շուկայում գործի արտերկրի ավիափոխադրողներին հավասար պայմաններում։
-Այդ դեպքում ինչո՞ւ այս պահին ոչ ոք չի ցանկանում Հայաստանում հիմնել ավիաընկերություն։
-Որովհետև աշխարհում ավիացիան շատ թանկ բիզնես է և պահանջում է խոշոր կապիտալ ներդրումներ։
-Ռազմավարական առումով դա չի՞ հարվածում մեր ընդհանուր քաղաքականությանը, չէ՞ որ միակ բաց ճանապարհը օդայինն է։
-Մենք ունենք ուղևորահոսքի աճ և ունենք գների անկում։ Եթե սա բացասական է, ապա ի՞նչ ասեմ...
-Եթե որևէ երկրում պատերազմական իրավիճակ լինի, և անհրաժեշտություն առաջանա այդ երկրից մեր հայրենակիցներին դուրս բերելու, ինչպես մի քանի տարի առաջ Սիրիայից «Արմավիան» դուրս բերեց, ո՞ւմ է դիմելու Հայաստանը։
-Ճանապարհները շատ են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ. Գուցե մենք ունենք ուղևորահոսքի աճ և գների անկում, բայց, ինչպես ասում են, օտար ավիաընկերությունների աչքը լույս, մե՞զ ինչ։ Չմոռանանք, որ այդ գումարների մեծ մասը ոչ թե Հայաստանի պետբյուջե է գնում կամ էլ ուղղվում Հայաստանի ավիացիայի զարգացմանը, այլ համալրում է այն երկրների բյուջեն, որոնց ավիաընկերություններն աշխատում են Հայաստանում։ Ինչո՞ւ է Հայաստանը խուսափում ազգային ավիափոխադրողից, ինչպես «ժանտախտից», անհասկանալի է, քանի որ բոլոր երկրներն ամենաքիչը մեկական ազգային ավիափոխադրող ունեն։ Ի դեպ, եթե Հայաստանն իր ավիացիան ունենար, այս պահին Լարսում մնացած ժողովրդին կտեղափոխեր, ոչ թե այդ գործընթացը կիրականացներ ռուսական ընկերությունը։

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ